Arminfo.info


Պետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ Դանիելյանը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 10:48

Արմինֆո.Այսօր վաղ առավոտից Երևանի կենտրոնում մեկնարկել է քաղաքացիական անհնազանդության ակցիան: "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ակտիվիստները, աջակիցները սկսել են աղբամաններով և փողոցի նստարաններով արգելափակել փողոցները, իսկ ոստիկանությունը՝ անխտիր բերման ենթարկել քաղաքացիներին:

Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:20

Արմինֆո. Մոսկվայում նախկինի պես կասկածի տակ չեն դնում հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը ՝ ինքնուրույն որոշելու իրենց արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում ։ Այդ մասին մայիսի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին հարցին։

Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 19:57

Արմինֆո.Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։ 

Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:31

Արմինֆո.  Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։

Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 11:13

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող, ինչպես նաև օրըստօրե ահագնացող գոյութենական և անվտանգային նոր մարտահրավերներն արդյունք են օրվա իշխանությունների վարած հակապետական և ապազգային քաղաքականության։ Այդ մասին ասվում է Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունում:

"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:21

Արմինֆո. "Մայր Հայաստան" դաշինքն ապրիլի 29-ին ակցիա է անցկացնում՝ ի աջակցություն Տավուշի մարզի գյուղերի բնակիչների:

Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:04

Արմինֆո.: Ընդդիմադիր "Հայաստան" դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ իրեն ապօրինի բերման ենթարկած ոստիկանների դեմ:

Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 15:03

Արմինֆո. "Երեկվա ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են հայտնվել։ Մենք ստիպված կասեցրինք ակցիան Դիլիջանում և անմիջապես ուղևորվեցինք Ոսկեպար՝ հանդիպելու գյուղի բնակիչների հետ"։ Այդ մասին ապրիլի 29-ին հայտարարել է ԱԺ "Հայաստան" դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցում  լրագրողների հետ զրույցում։

Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 15:28

Արմինֆո. Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Երևանում բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքացիները, ովքեր համաձայն չեն Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին տարածքների միակողմանի հանձնմանը: Փակվել են ճանապարհներ և փողոցներ։ Մասնավորապես, Շիրակի մարզում ճանապարհ է արգելափակվել Ալագյազի շրջանում, Արարատի մարզում՝ Տիգրանաշենի շրջանում, Գեղարքունիքի մարզում ՝ Մարտունու շրջանում, Տավուշի մարզում ՝ Բագրատաշենի շրջանում, ինչպես նաև՝ փողոցներ Երևանում:

Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 14:21

Արմինֆո. Մոսկվան ափսոսում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հրապարակային քննադատություն թույլ տալ ՀԱՊԿ-ի հասցեին։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի մանիպուլյատիվ կերպով մատուցված հարցին։

Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված է
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:43

Արմինֆո. Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը։ Իրավիճակը տեղում լարված է։ Նրանք մտադիր են ուղեւորվել հայ-վրացական սահման։

Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 11:20

Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հրաժարվել է "սառեցում" հասկացությունն օգտագործել կազմակերպությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Freedom House. Ադրբեջանն էթնիկ զտում է կատարել Արցախում և շարունակում է սպառնալ Հայաստանին
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 11:45

Արմինֆո.Վերջին 20 տարիներին ավտորիտար վարչակարգերի գրանցած հաջողություններին դիմակայելու համար ժողովրդավարական կառավարությունները պետք է ընդլայնեն իրենց մոտեցումը ժողովրդավարության առաջխաղացման հարցում: Այդ մասին ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության պատրաստած "Ազգերն անցումային շրջանում 2024" ամենամյա զեկույցում ։

Արևմուտքի հաշվարկով ամուսնությունը Հայաստանի հետ և Ռուսաստանի ու Իրանի անվստահությունը Փաշինյանի նկատմամբ. Օսկանյանը ՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 17:34

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների բացերը, զուգորդված նրա մոտ հետևողական ռազմավարության բացակայության և իռացիոնալ որոշումների կայացման հետ, Հայաստանը մտցրել են ներկայիս դժվար կացության մեջ: Հայաստանը մեկ մարդու շոու է, և հենց մեկ մարդը պետք է պատասխանատվություն կրի անհաջողությունների և կորուստների համար։ Այդ մասին գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՝ անդրադառնալով երկրի շուրջ ստեղծված իրավիճակին ։

Ստեփանակերտին արգելել են Բաքվի հետ երկխոսություն վարել, բայց դա ես չեմ եղել․Փաշինյան
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 15:16

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի նախկին էլիտայի մի շարք ներկայացուցիչներ հույս ունեին իշխանությունը վերցնել Հայաստանում, եթե ձախողվեն հենց ԼՂ-ում ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 10-ին խորհրդարանում։

Պետեր Ստանո. ԵՄ-ը Հայաստանին չի ստիպում ձերբազատվել Ռուսաստանից՝ Եվրոպայից ավելին ստանալու համար
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:00

Արմինֆո.ԵՄ-ում վստահեցնում են, որ արցախցիների՝ հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի հարցը փակված չէ Բրյուսելի համար։

Զախարովա. Հայաստանում ԵՄ առաքելությունն, ըստ էության, վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:35

Արմինֆո. Հայաստանում ԵՄ առաքելությունն, ըստ էության, վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Այդ մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Միրզոյան. Այսօր Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցության հարց դրված չէ
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 12:46

Արմինֆո. Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներն ակնհայտ են։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Բուենոս Այրեսում TN-ին հետ հարցազրույցում։

Մոսկվան՝ Ռասմուսենին. 102-րդ ռազմակայանի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 17:53

Արմինֆո.102-րդ ռազմակայանի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում ՝ ի պատասխան  "Հայաստանի բարեկամների ցանցի" պատրաստած "Խորացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում" զեկույցի դրույթները մեկնաբանելու խնդրանքին: Ցանցը գլխավորում է Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

"Միասին" շարժումը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին և նշում դրա 100 պատճառ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:14

Արմինֆո. «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։  Այդ մասին ասվում է «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված պահանջագիր-հայտարարությունում:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան